Թերապիա
Ինչից է վատանում լսողությունը

Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:
Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև նյարդերի բնածին արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով: Բացառիկ դեպքերում լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:
Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:
Ականջները տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու համոզվել, որ լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:
Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:
Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել հեռացնել, ինչը շատ հեշտ կերպով անում են մասնագետները հաշված րոպեների ընթացքում:
Եթե լսողության խնդիրը լսողական նյարդի նևրիտն է, ապա 2-3 կաթիլ քաֆուրի (կամֆորա) ձեթը հարկավոր է խառնել մեկ պճեղ ճզմած սխտորի հետ , ստացվածը թանզիֆով դնել հիվանդ ականջի վրա: Թողնել այնքան, որ ականջը սկսի տաքանալ: Պետք է գործողությունը կատարել ամեն օր, քնից առաջ, այնքան, մինչև խնդիրը նահանջի:
Լիմոնի քառորդ մասը կեղևով ուտելն ամեն օր նույնպես բարելավում է լսողությունը:
Մրսածությունից հետո լսողության ծանրացման դեպքում ականջի մեջ կաթեցնել 7-8 կաթիլ նշի յուղ, մի օր աջ, մյուս օրը` ձախ ականջի մեջ:
Աղմուկը ականջներում
Աղմուկը, ղողանջը կամ էլ գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի պաթոլոգիա ևն): Դրանք առաջանում են ներքին ականջի մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով, որոնք պատասխանատու են թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակման համար:
Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի բարձրությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացման հետ: Հիվանդն այդ աղմուկը համեմատում է զանգի, ծղրիդների բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության եջ:
Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի, պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:
Եթե աղմուկը միշտ եք լսում, ապա խորհրդակցեք սրտաբանի, ներզատաբանի ու նյարդաբանի հետ:
Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման էլ անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:
Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի ու կյանքի ռիթմի կարգավորումը. սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը:
Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը «խլացնել» հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի ու նման հնչյուններով:
Երեխաների օրգանիզմը շատ զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ, ուստի յուրաքանչյուր ծնող բախվում է երեխայի լսողական խնդիրների հետ:
Հիմնական պատճառներից է օտիտը, որն ինքնին վտանգավոր է առաջացրած բարդություններով, ինչպիսին է լսողության կորուստը: Ուստի, եթե կասկած ունեք, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:
Կրծքի երեխաները հաճախակի են փսխում. ֆիզիոլոգիական առողջ այս պրոցեսը հաճախ օտիտի պատճառ է դառնում: Բացի այդ, երեխան մեծ մասամբ պառկած է, ինչը ևս նպաստում է, որ վարակն ականջ հասնի: Հետևաբար խորհուրդ է տրվում երեխայի դիրքը հաճախակի փոխել:
Հետաքրքիր փաստեր
1. «Ծանր լսողություն» ախտորոշմամբ երեխաների 90%-ի ծնողները չեն ունեցել լսողության լուրջ խնդիրներ:
2. Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ: Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:
3.Մարդը գիտակցում է ձայնը մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում դրանից շուրջ180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:
4.Ականջները, ինչպես և քիթը, աճում են ողջ կյանքում:
5.Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:
6.Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:
7.Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:
8.Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական ապարատ, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:
9.Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում ( կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, մենինգիտ):
10.Մարդու ականջը շատ զգայուն է 2000-2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ:
11.Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը (մարդու համար նվազագույնը` 20 հց է): Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածրհաճախական ձայներ: Ընդ որում, փղերը լսում են նաև ոտքերով. նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կմ հեռավորության վրա, ինչպես նաև լսել ու շրջանցել մարտի գոտիները:
12.Մորեխներն ու ծղրիդները լսում են մազմզուկներով պատված առջևի ոտիկներով, որոնցում ձայնի նկատմամբ զգայուն մեմբրանն է: Հոլանդացի գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ օրգանը, որը, ինչպես պարզվեց, ամենազգայուն ակուստիկ գործիքներից է:
-Նկարիչ Վասիլի Կանդինսկին լսում էր ներկերի հնչողությունը, բանաստեղծ Արթյուր Ռեմբոն ձայնավոր հնչյուններին որոշակի գույներ էր հատկացնում: Կոմպոզիտոր Սկրյաբինը, որը համարվում է գունաերաժշտության հիմնադիրը, երաժշտությունը գույներով էր տեսնում, չնայած գունաերաժշտությունը շատ ավելի ուշ է ստեղծվել: 400 տարի առաջ արևային գունապնակի ու երաժշտության միջև կապ է տեսել նաև Նյուտոնը. դո-ն կամիր գույնի էր, ռե-ն` մանուշակագույն մի-ն` կապույտ, ֆա-ն երկնագույն, սոլ-ը` կանաչ, լյա-ն` դեղին, սի-ն` նարնջագույն: Գունավոր լսողությամբ էր օժտված նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը: Նա ասում էր, որ «Սադկո» օպերայի ծովային թեմատիկան հնչում էր կապտաերկնագույն տոնայնության մեջ: Նա տրամաբանորեն ենթադրում էր, որ մեղեդին կապտաերկնագույն դեկորացիաների հետ հոգեբանորեն կազդի ունկնդրի վրա:

Մեդ-Պրակտիկ
21.05.2015
Հարգելի Нарине, բարև Ձեզ: Եթե նշված խնդիրը եղել է միակողմանի, հետևաբար բուժումը կիրառվել է միայն ձախ ականջի համար, ապա աջ ականջի վնասում չեր կարող լինել:




Нарине
16.05.2015




Մեդ-Պրակտիկ
07.03.2015
Հարգելի Nare, բարև Ձեզ: Ցավալի է, որ երիտասարդ տարիքում կանգնած եք նման խնդրի առջև: Կարող եք դիմել "Էրեբունի" բժշկական կենտրոնի "ԼՕՌ" բաժանմունք, Պրոֆ. Ա.Շուքուրյանին:




Nare
21.02.2015




Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...


Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...


Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...


Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...


Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...


Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն